Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը
28.11.2019 | 22:06

Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կազմակերպության գագաթաժողովում: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը հաստատել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք ՀԱՊԿ-ի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորություն են ստեղծում:

«Երբ այդ փաստաթղթերը կվավերացվեն կազմակերպության բոլոր անդամների կողմից, կարելի է առարկայական խոսակցություն սկսել այն պետությունների հետ, որոնք սերտ շփումներ հաստատելու շահագրգռություն ու պատրաստակամության են հայտնում», - հավելել է նա:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ