Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումն անընդունելի է

Նիկոլ Փաշինյան. Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումն անընդունելի է
28.11.2019 | 22:07

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: «Հայաստանը դատապարտեց Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից», - ասել է Փաշինյանը:


Նրա խոսքով, հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի հայտարարած խնդիրների հետ: «Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումն անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից: Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է», - նշել է վարչապետը:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ