Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թեհմինա Վարդանյան. Ստի ոտքը կարճ է, պարոն քաղաքապետ

Թեհմինա Վարդանյան. Ստի ոտքը կարճ է, պարոն քաղաքապետ
28.11.2019 | 22:09

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը պահանջում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ներողություն խնդրի:
«Ստի ոտքը կարճ է, պրն. քաղաքապետ: Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է, մեղմ ասած, ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու և վատ զգալու մեզ մեղադրեց ստելու մեջ։


Պրն. քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։ Գուցե պարկեշտություն ունենաք և ներողություն խնդրեք», - Facebook-իր էջում գրել է Վարդանյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին նվիրատվություն կատարած կազմակերպությունների և անձանց ցուցակը։
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ», - գրել է Հակոբ Կարապետյանը։
Ավելի վաղ եղել էին հրապարակումներ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրաբերել, քաղաքապետը հերքել էր:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ