Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սունդուկյան թատրոնի բեմ կբարձրանա «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսը

Սունդուկյան թատրոնի բեմ կբարձրանա «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսը
28.11.2019 | 22:11

Նոյեմբերի 29-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում թատերական մեծ պրեմիերա է լինելու. թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի վարկածով ու բեմադրությամբ բեմ կբարձրանա Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսը:

Ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց՝ սա մայրաքաղաքային ներկայացում է, 97-րդ թատերաշրջանը մեկնարկել են հենց այս գործով, և ինքը հպարտ է, որ բեմում նման որակի ներկայացում են ունենալու: Ներկայացման մեջ խաղում են Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Սամվել Բաղինյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մեսրոպ Աբտոյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Քուշքյանը և այլք:
Գլխավոր դերում ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն է:
Կեն Կիզիի հենց այս վեպի հիման վրա 1975-ին Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմը դասվում է այն երեք ֆիլմերի շարքին, որոնք արժանացել են Օսկարի՝ միանգամից 5 անվանակարգերում:


«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ հրաշալի ֆիլմից հետո ինչի՞ համար եմ այս գործը բեմադրել: Հավանում եմ թե ֆիլմը, թե գրական ստեղծագործությունը, երկու դեպքում էլ ժամանակի մեջ մեծ գործ է արվել: Փորձել ենք խախտել ժամանակը, որովհետև այն ամենն, ինչ կատարվում է ստեղծագործության մեջ, ժամանակից դուրս է: Կարևորը ոչ թե ժամանակն է, այլ՝ նպատակը, թե ինչպես մարդը կփորձի ազատագրվել տիրող քաոսից: Այս գործը խիստ ժամանակակից հնչեղություն ունի», - նշեց Արմեն Էլբակյանը: Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանը: Ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրվել, որի կոմպոզիտորը Գարի Քյոսայանն է: Երաժշտական ձևավորումն ու պլաստիկան պատկանում է Հայկ Իսրայելյանին։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ