ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու, հանդիպումներ են նախատեսվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Զախարովան: