Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀԱՊԿ ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղար
28.11.2019 | 22:12

ՀԱՊԿ երկրների ղեկավարները 2020-ի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին՝ լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Մենք հարցեր ունեինք՝ կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ: Այսօր պետությունների ղեկավարները Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին շնորհավորեցին 2020-ի հունվարի 1-ից այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- ասել Է Սեմերիկովը:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ