Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ վերջին տարիներին եվրոպական և արևմտյան երկրների անկում և ճգնաժամ է նկատվում, հաղորդում է Mundo-ն: Նրա խոսքերով, լիբերալ քաղաքական կուսակցությունների ընդհանուր խնդիրներից շատերը կապված են Եվրոպայի անկման և աշխարհի կենտրոնի դեպի արևելք տեղափոխման հետ:
«Պահպանողական լիբերալ կուսակցությունների ճգնաժամը ժողովրդավարության և Արևմուտքի ճգնաժամն է»,- նշել է Սարկոզին: Նա հավելել է, որ մոլորակի բնակիչների կեսից ավելին ապրում է Ասիայում, և միայն 800 միլիոնն է բնակվում Կենտրոնական Եվրոպայում:
«Մենք այլևս երկրի միջուկը չենք, և դրա համար կան ժողովրդագրական պատճառներ», – ասել է Սարկոզին: Ֆրանսիայի նախկին նախարաևը համոզված է, որ գործնականում անհնար է միավորել 27 խոշոր պետություն: