Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով

Ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով
28.11.2019 | 22:17

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձ ձերբակալվել է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առեւտրային կաշառք տալու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:
Նախնական տվյալներով՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի եւ պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018 թվականների ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, թվով 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն եւ իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։


Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի եւ մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքը կազմակեպելու փորձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի` 1976 թվականին ծնված բնակչուհի:


Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաեւ տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ