Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո, հավաքվեց 9.856.100 դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ փոխանցումները շարունակական դարձնելու համար՝ կոչ անելով ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին: Այս կերպ նա ցանկանում է դնել «համահայկական բյուջե» գաղափարի իրականացման հիմքերը։
Փաշինյանը վստահեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է խիստ հսկողության տակ։
«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: