Ռուսաստանը չի ընդունում համաշխարհային հակադոպինգային գործակալության նոր մեղադրանքները և որպես հետևանք 4 տարով ռուս մարզիկների մասնակցության արգելքը միջազգային միջոցառումներին՝ որակելով քաղաքական դրդապատճառ ունեցող քայլ։ Երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ հարցի քաղաքականացվում է և նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել միջազգային միջոցառումներից։ Նա ավելացրել է, որ «սա կռիվ է առանց կանոնների, գուցե նույնիսկ պատերազմ»։ Ըստ Զախարովայի, դոպինգը միայն Ռուսաստանի հետ է կապվում, այլ երկրների մասին ընդանրապես չի խոսվում։