Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր մարտավարության

Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր մարտավարության
29.11.2019 | 13:05

«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտի ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում, ի հակակշիռ ընդհանուր ընդդիմադիր ճամբարում նկատվող ակտիվ զարգացումների ու մասնավորաբար «Վերնատուն» հասարակական և քաղաքական ակումբի և այլ նոր ուժերի հայտնվելու, հաշվի առնելով իշխանությունների՝ ավելի ու ավելի նվազող վարկանիշը, որոշում է կայացվել «իրենց դաշտում» գործող ուժերի շրջանում որոշակի քաղաքական մոբիլիզացիա սկսել։ Թերթի աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է, որ իշխանության մերձակա և սատելիտ հասարակական ու քաղաքական շրջանակները կներառվեն այս համախմբման մեջ։ Իշխանությունների հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց հետո ներկայումս հիշյալ շրջանակի ներկայացուցիչները լծվել են այս թեման «ռասկրուտկա» անելու գործին և տարբեր հարցազրույցներում ու քննարկումների ժամանակ առաջ են քաշում կոնսոլիդացիայի գաղափարը։ Ավելին՝ որոշ պատգամավորներ իրենց հռետորաբանության մեջ արդեն ակնարկում են իշխանությանը սատարելու և նրա շուրջ լայն համախմբում իրականացնելու գաղափարը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ