Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը

Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը
29.11.2019 | 13:06

«Ժողովուրդը» գրում է․ «ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենևին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերևս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որն, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում: Առնվազն ծառայած, զինվորական գործի մասին նվազագույն պատկերացումներ ունեցող մարդը կհասկանա, որ այդ սիմվոլիկ մեկ ամսում անհնար է սովորել զինատեսակից օգտվելու կարգը, անհնար է 1 ամսում զինվորական գործին տիրապետել այնպես, ինչպես անում են ժամկետային ծառայության 24 ամիսներին: Ծառայությունն, ի վերջո, ոչ թե զորամասում քնել-արթնանալն է, այլ ռազմական գործի ուսումնառություն: Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը: Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը: Զինծառայություն, հայրենիքի ու սահմանների անառիկություն քարոզելու փոխարեն հարուստների զինծառայության էլիտար միամսյակի՞ն է ծափահարում պաշտպանական գերատեսչությունը: Զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ