Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քաղաքապետարանին 14 աղբատար մեքենա նվիրած ընկերությունը պատրաստվում է Երևանում 18 հարկանի 6 շենք կառուցել

Քաղաքապետարանին 14 աղբատար մեքենա նվիրած ընկերությունը պատրաստվում է Երևանում 18 հարկանի 6 շենք կառուցել
29.11.2019 | 13:07

Երևանի քաղաքապետարանին 10 MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 աղբատար և 2 KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ի հունվարին, իրավաբանական հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ն է, իսկ փաստացի գործունեության հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ը:

Նախատեսվող գործունեության հասցեն՝ Դավթաշեն վարչական շրջանը:
Մարտին ՍՊԸ-ն հող է ձեռք բերել Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի հ22 և Անաստաս Միկոյան փողոց հ.64 հասցեներում: Այս հասցեում էլ Ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Համալիրը բաղկացած է լինելու 6 մասնաշենքերից՝ 18 վերգետնյա հարկերով։
Նախատեսվող կառույցը հատակագծում ունի ուղղանկյունաձև տեսք։ Մասնաշենքերը մի տիպի են։ Բոլոր առաջին հարկերը նախատեսված են որպես հասարակական նշանակության տարածքներ։ Երկրորդ հարկից սկսած նախատեսված են բնակարաններ։ Կառույցը բաղկացած է երկու մուտքից, ամեն մուտքում նախատեսված 5 բնակարան (2 3 սենյականոց և 3 2 սենյականոց)։ 4 սենյականոցները նախատեսված են 13-րդ հարկից։ Մասնաշենքերի տակ նախատեսված են 2 հարկով ավտոհանգրվաններ, որոնք կապված են միմյանց հետ։
Նախագծի համար հիմք է հանդիսացել պատվիրատուի հայտը, անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման N 25032019-01-0135 և 25032019-01-0154 վկայականները, Երևանի քաղաքապետի կողմից տրված 20.08․2019թ․ N01/18-07/2- 58468-808 ճարտարապետահատակագծային առաջադրանքը։


Դեռ 1 տարեկան չեղած ընկերությունը Երևանում 6 18 հարկանի համալիր է կառուցելու, իսկ քաղաքապետարանը թույլտվությունը տվել է օգոստոսին:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 2 օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ հարց էր բարձրացրել՝ ճի՞շտ է, որ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղում իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն. դոլարի (10) «ԿամԱԶ» է նվիրել Երևանին շինթույլտվություն ստանալու համար։
Քաղաքապետարանը հերքել էր՝ նշելով, որ շինթույլտվություն տալիս է բացառապես այն դեպքերում, երբ այդ շինթույլտվության օրենսդրական նորմատիվային հիմքերը և քաղաքի զարգացման նպատակահարմարությունն առկա են: Քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե չի հիշում քաղաքապետարանի նվիրատուների անունները, ավագանու նիստին ասել էր. «Շատ նվիրատուներ ասում են`ուղղակի ուզում ենք բարեգործություն անել, հո «ռեկլամ» չենք անելու մեզ»:


Քաղաքապետարանը հրապարակեց այս պահին նվիրատու կազմակերպությունների ցանկը և հայտնի դարձավ, որ ամենաշատ նվիրատվությունը՝ 14 աղբատար արել է «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը քաղաքապետարանի հրապարակումից հետո ֆեսյբուքյան էջում տեղեկացրեց, որ իր մատնանշած ընկերությունը հենց «Ն և Ս քոնսթրաքշն»-ն է: «Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ