«ժոզովուրդը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու, որը կանոնակարգելու է քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները: ԱԳ նախարարը պետք է կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնի վարչապետի աշխատակազմ»։