Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սուրճի գինը բարձրացել է 25 տոկոսով

Սուրճի գինը բարձրացել է 25 տոկոսով
29.11.2019 | 13:12

Սուրճի գները վերջին մի քանի շաբաթում բարձրացել են 25 տոկոսով՝ Լատինական Ամերիկայում սուրճի արդյունաբերության կրճատման ֆոնին: The Wall Street Journal-ի տվյալներով՝ Intercontinental Exchange բորսայում ֆյուչերսների գները հասել են 2.16 դոլարի՝ մեկ կգ-ի դիմաց:

Հոկտեմբերին գնային ցուցանիշը 93 ցենտ էր: Միջազգային բորսայի պահեստներում սուրճի պաշարները վերջին շաբաթներին կրճատվել են 78 000 պարկով (1 պարկը 60 կգ է): Փորձագետները կարծում են, որ հիմնական պատճառը արաբիկա տեսակի սուրճի բերքահավաքի նվազումն է աշխարհում երրորդ խոշոր արտադրող երկրում՝ Հոնդուրասում, երաշտի պատճառով: Վատ եղանակային պայմաններ են Բրազիլիայում և Պերուում:
Արաբիկան հիմնականում աճում է Լատինական Ամերիկայի երկրներում: Հոնդուրասի արտադրության մասնաբաժինը միջազգային շուկայում 10 տոկոս է, սակայն բորսայում գրանցվող սուրճի տվյալները ստացվում են հենց Հոնդուրասից:
Սուրճի միջազգային կազմակերպությունը կանխատեսում է, որ սուրճի արտադրությունը 2019-2020 գյուղատնտեսական տարում կկրճատվի 0.9 տոկոսով՝ կազմելով 167.4 մլն պարկ, որը հավասար է 10 մլն տոննայի:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ