Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար իրական վտանգ է, որին հակազդելու միակ միջոցը միջազգային համագործակցությունը հզորացնելն է: «Ռուսաստանի կողմից իրական վտանգ կա, օրինակ՝ ՆԱՏՕ-ի համար: Ռուսաստանը քայլ առ քայլը, միլիմետր առ միլիմետր փորձում է մեր վճռականությունը: Դա անելու համար նա մասամբ օգտագործում է Ուկրաինան, օգտագործում է պատերազմելու հիբրիդային տարբերակը»,- նախընտրական բանավեճերի ժամանակ ասել է նախարարը: Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատնից բազմիցս նշել են, որ բրիտանացի քաղաքական և ռազմական գործիչները բնակչությանը վախեցնում են իբր Ռուսաստանից սպառնացող վտանգներով, որ մեծացնեն պաշտպանության բյուջեն: