Մեծ Բրիտանիայի Channel 4 հեռուստաալիքը կլիմայի փոփոխություններին նվիրված հեռուստաբանավեճերի ժամանակ սառցե քանդակներ Է օգտագործել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի փոխարեն, որ չէին ներկայացել ստուդիա: Մյուս 5 կուսակցությունների՝ Լեյբորիստների, Լիբերալ դեմոկրատների, «Կանաչների», Ուելսի կուսակցության եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության նախագահները եկել էին բանավեճերի եւ այնտեղ քննարկել կլիմայական խնդիրները: Ջոնսոնի եւ Ֆարաջի համար նախատեսված տեղերում դրվել էին սառցե քանդակներ՝ Երկիր մոլորակի պատկերով, որոնք հալվում էին եթերի ընթացքում: Պահպանողական կուսակցությունը, որի նախագահը Ջոնսոնն է, Channel 4-ի արարքը համարել է հաղորդման վարքականոնի խախտում եւ գանգատ է ուղարկել լրատվամիջոցների կարգավորիչին մարմնին: