Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Արսենալի» մարզիչ Ունայ Էմերին հեռացվեց պաշտոնից

«Արսենալի» մարզիչ Ունայ Էմերին հեռացվեց պաշտոնից
29.11.2019 | 23:41

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել իսպանացի մարզիչ Ունայ Էմերիին: «Արսենալը» վերջին 7 խաղերում հաղթանակ չի գրանցել, իսկ երեկ Եվրոպայի լիգայի մրցաշարի F խմբում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Ունայ Էմերին 2018-ի ամռանն է ստանձնել «Արսենալի» մարզիչի պաշտոնը և 18 ամիս է աշխատել: «Արսենալի» ղեկավարությունը ժամանակավոր մարզիչ է նշանակել շվեդ Ֆրեդի Լյունգբերգին:


Նա 1997-2007-ին խաղացել է «Արսենալում», Շվեդիայի հավաքականում և ուրիշ ակումբներում: 2016-ից մարզել է «Արսենալի» նախ մինչև 15, ապա մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների խմբերը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ