Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Տիգրան Կարապետյան. Թյուր կարծիք ունենք գաղտնալսումների մասին

Տիգրան Կարապետյան. Թյուր կարծիք ունենք գաղտնալսումների մասին
29.11.2019 | 23:43

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման լիազորություն տալու հարցը: «Ոստիկանությանը պիտի տանք այս լիազորությունը: Մենք թյուր կարծիք ունենք գաղտնալսումների մասին: Դա նման է այն պրոցեսին, երբ ժամանակին մենք մեր ԱԱԾ բաժանմունքներին համակարգիչներ էլ չէինք տալիս, ասում էիք, որ վտանգավոր է համակարգչի միջոցով կարող են հակառակորդին ինչ-որ բաներ տալ: Ես՝ որպես մարդ, ով ղեկավարել է ընկերություն, որը զբաղվել է գաղտնալսող սարքերի և ծրագրերի հետ տարվող աշխատանքներով, կարող եմ ասել, որ 21-րդ դարի ոստիկանությունը միանշանակ պիտի ունենա այս հնարավորությունը: Տեխնոլոգիաները զարգանում են ու հիմա գաղտնալսումը կամ հեռախոսային խոսակցություն լսելը բարդ պրոցես չէ: Մեր երկրում տեղի ունեցած պրոցեսներից էլ համոզվեցինք դրանում», - նիստի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ՀՀ-ում մի շարք կառույցներ կան, որոնք օպերատիվ աշխատանքի իրավունք ունեն, ինչպես ՊԵԿ-ը կամ ռազմական ոստիկանությունն ու, հնարավոր է, որ նրանք էլ դիմել են այդ գործիքը ունենալու համար, հետևաբար՝ պետք է հստակեցնել, թե որ կառույցներին է իրավունք տրվելու այդ գործիքից օգտվել:


Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ իր կարծիքով այս գործիքը պետք է ունենան միայն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ