Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դոնալդ Տուսկը ԵԽ նախագահի լիազորությունները փոխանցել է Շառլ Միշելին

Դոնալդ Տուսկը ԵԽ նախագահի լիազորությունները փոխանցել է Շառլ Միշելին
29.11.2019 | 23:49

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարճատև միջոցառման ընթացքում իր լիազորությունները փոխանցել է Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին, որ լիազորությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ից: Սիմվոլիկ միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելի «Եվրոպա» շենքի դահլիճում, որտեղ անցկացվում են եվրոպական գագաթաժողովներ և խոշոր միջազգային ֆորումներ: Ձեռքսեղմումից հետո երկու քաղաքական գործիչները գնացել են իրենց ծառայողական վայրերը՝ գործերի փոխանցման համար:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ