Հայաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորվել է Արցախի ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
«Դիպուկահարի կրակի հետևանքով միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու միտումնավոր փորձը», - նշված է ԱԳՆ հայտարարությունում: Ըստ ԱԳՆ-ի, նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: «Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպումից այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով: Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորված զինծառայողին», - նշել է ԱԳՆ-ն: