Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մարությանը հերքում է «ԿամԱԶ» նվիրած ընկերության կապը Սամվել Ալեքսանյանի հետ

Մարությանը հերքում է «ԿամԱԶ» նվիրած ընկերության կապը Սամվել Ալեքսանյանի հետ
30.11.2019 | 17:39

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է՝ Սամվել Ալեքսանյանը
համայնքին որևէ նվիրատվություն չի կատարել։

«Մեքենաներ նվիրած ընկերությունների մեջ կար «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը Հայկ Իսրայելյանը։ Եթե ինձ այսօր էլ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել Երևանին մեքենաներ՝ ես այսօր էլ կպատասխանեմ՝ ոչ։ Ինչու՞։ Որովհետև ես պաշտոնատար անձ եմ և քաղաքապետը չի կարող ասեկոսեների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել։ Եվ ես չեմ կարող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ», - Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Մարությանը։ Նա նշեց, որ որևէ գաղտնի գործընթաց չի եղել, մեքենաները գրանցվել են օրենքի պահանջին համապատասխան։

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ