Սլովակ օրենսդիրները երկրորդ անգամ են մերժել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիան և կոչ արել երկրի կառավարությանը՝ չեզոքացնել կոնվենցիայի ընդունումը ԵՄ-ի կողմից՝ տեղեկացնում է novinite.com կայքը: Ստամբուլյան կոնվենցիան Եվրախորհրդն ընդունել է 2011-ին և ուժի մեջ է մտել 2014-ից: Կոնվենցիան ԵՄ-ի կողմից ստորագրվել է 2017-ի հունիսին: Սա իր տեսակի մեջ առաջին փաստաթուղթն է, որը ստորագրող երկրները պարտավորվում են հետևել իրավաբանորեն պարտադիր ստանդարտներին՝ սեռով պայմանավորված բռնությունները չեզոքացնելու, զոհերին պաշտպանելու և մեղավորներին պատժելու համար: Համաձայն հիմնարար իրավունքների գործակալության 2014-ի հարցումների՝ ԵՄ-ում երեք կանանցից մեկը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության՝ սկսած 15 տարեկանից: Կանանց 55%-ը ենթարկվել է մեկ կամ ավելի թվով սեռական բռնությունների: Ամեն 20 կանանցից մեկը բռնաբարվել է:
Սլովակիան առաջին անգամ կոնվենցիայի ընդունումը մերժել էր այս տարվա մարտին: ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչը Սլովակիայի օրենսդիրների այսօրվա քայլը բնութագրել է որպես «քայլ հետ» և նշել, որ «Եվրոպական կառավարությունները պետք է ավելին անեն կանանց դեմ բռնությունը չեզոքացնելու համար»: