Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ կոնգրեսմենները «հոգնել են և գարշանք են զգում» Թրամփի պահվածքից

ԱՄՆ կոնգրեսմենները «հոգնել են և գարշանք են զգում» Թրամփի պահվածքից
30.11.2019 | 17:44

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները բողոքել են, որ իրենք արդեն «հոգնել են և գարշանք են զգում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահվածքից՝ հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը: Նախկին կոնգրեսմեն, հանրապետական Չառլի Դենտը հայտնել է, որ որոշ կոնգրեսմեններ իրեն պատմել են, որ Թրամփի հետ անընդհատ տեղի ունեցող «գլխապտույտ պահերը», մասնավորապես՝ «մեկ կոռուպցիոն գործողությունից մյուսին անցնելն» իրենց պարզապես կատաղության է հասցնում: «Կարծում եմ՝ դա արդեն հասնում է պաշտոնանկության մակարդակի», - ասել է նա՝ նկատի ունենալով կոնգրեսմենների տրամադրությունը:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ