Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «լավ կլիներ», եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չխառնվեր բրիտանական խորհրդարանական ընտրություններին Լոնդոն այցի ընթացքում: Նախագահ Թրամփը հաջորդ շաբաթ Լոնդոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: «Ի՞նչ մենք չենք անում որպես ավանդաբար իրար սիրող դաշնակիցներ և ընկերներ՝ չենք միջամտում մեկը մյուսի նախընտրական գործընթացներին», - ասել է Ջոնսոնը:
«Լավ կլիներ, որ մերձավոր դաշնակիցները՝ ինչպիսիք ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան են, չխառնվեն միմյանց ընտրություններին», - հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: