Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ
30.11.2019 | 23:26

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության հանդիպումն ավարտվել է առանց արդյունքները, կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ընտրական համակարգի փոփոխությունների շուրջ:

Ընդդիմադիր գործիչ Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իշխանությունները չունեին որևէ առաջարկ և գաղափար, իսկ ընդդիմության ցանկացած առաջարկ նրանք կտրականապես մերժել են: Հանդիպմանը մասնակցած իշխանության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարար Թեա Ցուկուլյանին հայտարարել է, թե ընդդիմության առաջարկը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը: «Վրացական երազանք» կուսակցությունը նախ խոստացել էր 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, այնուհետև տապալել օրենսդրական նախաձեռնությունը, որ երկրում բողոքի մեծ ալիք բարձրացրեց:


Վրաստանում երկրորդ շաբաթն է՝ բողոքի ցույցերը չեն մարում, ընդդիմությունը պահանջում է մինչև 2020-ը վերացնել մեծամասնական ընտրակարգը: Խնդրի շուրջ միավորված վրացական ընդդիմադիր ուժերը միասնաբար մշակել են «գերմանական մոդել», որը բացառում է որևէ ուժի կողմից խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունենալու հնարավորությունը: Այսօրվա հանդիպումից հետո ընդդիմադիր առաջնորդ Գիգա Բոկերիան հայտարարել է, որ բողոքի ակցիաները կշարունակեն մինչեւ հասնեն արդյունքի:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ