Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՀ-ում հավատարմագրված 13 դիվանագիտական ներկայացուցչություն մասնակցեց ԱԳՆ բարեգործական ցուցահանդեսին

ՀՀ-ում հավատարմագրված 13 դիվանագիտական ներկայացուցչություն մասնակցեց ԱԳՆ բարեգործական ցուցահանդեսին
30.11.2019 | 23:34

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված 13 դիվանագիտական ներկայացուցչություն մասնակցեց ԱԳՆ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած Ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքին:

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Իրինա Իգիթխանյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության:
«Սա ավանդական միջոցառում է, որը նախկինում մի քանի անգամ կազմակերպվել է: Ցուցահանդեսին մասնակցում են 13 դիվանագիտական ներկայացուցչություններ, և բազմաթիվ հայ արտադրողներ, արվեստի և արհեստի ներկայացուցիչներ: Ամբողջ հասույթն ուղղվելու է երեք բարեգործական ծրագրերի: Առաջինը` մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի մասնագիտական կրթության և հմտությունների ձեռքբերման հնարավորություն ընձեռելն է, երկրորդը` ընտանեկան բռնության խնդիրների լուծման և կանխարգելման ուղղությամբ խորհրդատվություն առաջարկելն է, երրորդը` հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությամբ և մասնակցությամբ հայ մեծերի, մեծ գրողների բարձրարժեք ստեղծագործությունների թվայնացումն է»,- ասաց Իգիթխանյանը: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` միջոցառումը նաև տոնական տրամադրություն ստեղծելու նպատակ ունի: «Այսօրվա միջոցառումն առավել կարևոր է, որովհետև վաղը սկսվում է դեկտեմբերը, վաղվանից սկսում ենք պատրաստվել տոնական շրջանին: Այն շրջան է, երբ բոլորս պատրաստվում ենք ուրախության: Այդ առումով ինչ-որ չափով մեկնարկ է սա, որ ներգրավելով նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին մենք փորձում ենք արտահայտել այդ տոնի զգացումը»,- նշեց Մնացականյանը:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ