Ռուսաստանի Արմավիր քաղաքի ՀԱԵ տարածքում տեղադրված Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է՝ լրատվամիջոցներին հայտնել է ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես բարբարոսություն Հայ առաքելական եկեղեցու տարածքում (ՀԱԵ) և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին: Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության», - ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ: «Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած բարբարոսության, մասին», - նշել է դեսպանությունը:
«Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել է, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: