Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հունաստանի պատվիրակությունը սկանդալով հեռացել է Էրդողանի մասնակցությամբ միջոցառումից

Հունաստանի պատվիրակությունը սկանդալով հեռացել է Էրդողանի մասնակցությամբ միջոցառումից
01.12.2019 | 14:33

Հունաստանի պատվիրակությունը ՝ էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխնախարար Դիմիտրիոս Իկոնոմուի գլխավորությամբ, սկանդալով է հեռացել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սադրիչ հայտարարություններին» ի պատասխան: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսում:

Նրա խոսքով՝ Անկարան «գործում է միջազգային իրավասությունների շրջանակներում, և այժմ ոչ մի գոռոց և ճիչ չի ստիպի» Թուրքիային հանել նավերը, որ Միջերկրական ծովում զբաղվում են հետախուզությամբ:
Իկոնոմուն հայտարարել է, որ արարողությունից պատվիրակության հետ միասին հեռացել է այդ հայտարարությունից մեկ րոպե անց: Նա նշել է, որ հնարավոր էր համարում Էրդողանի հայտարարությունը և պատրաստ էր դրան:
«TANAP-ը սկիզբ է առնում թուրք-վրացական սահմանից և թուրքական Էդիրնե նահանգի Իփսալ շրջանում, Հունաստանի սահմանի մոտ, միանում է Անդրադրիատիկ խողովակաշարին (TAP): Ես կոնկրետ թեմայով Հունաստանի կառավարությունից ներկայացուցիչ էի և պատճառ ունեի ներկա լինելու արարողությանը: Այն պահին, երբ Էրդողանը սկսեց խոսել խողովակաշարի բացման հետ կապ չունեցող խնդիրների մասին, այդ թվում` Հունաստանի մասին սադրիչ արտահայտություններ թույլ տալով, պարզ դարձավ, որ պետք է հեռանանք»,- ասել է Իկոնոմուն: Հունաստանի ԱԳՆ-ն քննադատել է Էրդողանի հայտարարությունը` նրան անվանելով «տարածաշրջանում միջազգային իրավունքի գլխավոր խախտող»:

Աթենքում Թուրքիային մեղադրում են տարածաշրջանում բոլոր ժողովուրդների շահերի կայունությունը խոչընդոտելու, բարիդրացիության սկզբունքներին լիարժեք արհամարհանք ցուցաբերելու մեջ:


«Ցավալի է, որ Թուրքիայի նախագահը որոշել է խաղաղ համագործակցության նախագիծը վերածել ռազմական հռետորաբանության` արհամարհելով միջազգային իրավունքները»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն՝ համարելով, որ պատվիրակության հեռանալը բնական հետևանք էր: Հունաստանում հույս են հայտնել, որ Թուրքիայի նախագահը կգիտակցի, որ միջազգային իրավունքը հարգելը պարտականություն է:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ