Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՄ երկրները ծրագրում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

ԵՄ երկրները ծրագրում են շրջանցել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
01.12.2019 | 14:37

Մեխանիզմը ստեղծել են Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:
6 երկիր միացել է վճարման մեխանիզմին, որը թույլ է տալիս առևտուրը Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները, նոյեմբերի 29-ին, հայտնում է DW- ն:
Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը ողջունեցին Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի անդամակցումը INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարման մեխանիզմին՝ ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 30-ին:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ