Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ընտրություն վատի ու վատագույնի միջև

Ընտրություն վատի ու վատագույնի միջև
01.12.2019 | 14:38

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը դեկտեմբերի 8-ին է: Ընթանում է թեժ ընտրարշավ, առաջադրված երկու թեկնածուները՝ Սահակ Մաշալյանը և Արամ Աթեշյանը ամեն օր ժողով են գումարում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ Նա նշեց, որ հայց են ներկայացրել դատարան Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ՝ ընտրությունը խափանելու համար, բայց դեռ որևէ պատասխան չկա։ Նախարարությունը պատրիարքի ընտրությունների անցկացման կանոնագիր էր ներկայացրել, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը։


«Եթե առաջիկա շաբաթում որևէ պատասխան չգա դատարանից, ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 8-ին։ Բայց, ըստ երևույթին, համայնքը որևէ մեկին չպետք է զորակցի, իհարկե, կան խմբակներ, որոնք աջակցում են այդ երկուսին էլ, տեսնենք որ մեկը կհաղթի»,-ասաց Էստուկյանը։ Ընդհանուր առմամբ, որևէ ակնկալիք չկա պատրիարքի ընտրություններից, Էստուկյանի խոսքով՝ համայնքը հարկադրվալ է չարյաց փոքրագույնին ընտրելու։


Կարևորագույն խնդիր է մնում, որ համայնքն արդեն 11 տարի գլուխ չունենալու հետևանքով պառակտված է, և հիմա հարց է՝ ընտրությունների արդյունքում պառակտումը կվերանա՞, ավելի համերաշխություն կհաստատվի՞։ «Որոշ ծառայությունների հետ կապված որոշակի դյուրություն կմտնի, օրինակ, թաղման արարողակարգը կազմակերպելը խնդրո առարկա է, բավականին մեծ գումար ենք վճարում եկեղեցուն, հիմա խոստումներ են տալիս, որ այդ հարցը կլուծվի, բայց սնամեջ խոստումներ են և որևէ ակնկալիք չունենք այս ընտրություններից։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը ընտրված պատրիարք է լինելու»՝ հավելեց նա։


Էստուկյանը նշեց, որ տարակուսելի է, որ մինչև այս պահը ստեղծված իրավիճակի շուրջ որևէ արձագանք չկա Մայր Աթոռից։

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ