ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձակուրդային օրեր չունի, ուստի նրա համար Ամանորը՝ դեկտեմբերի 31-ը, նույնպես աշխատանքային օր է՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով դեկտեմբերի 31-ը արձակուրդային օր դարձնելու քննարկումների նպատակահարմարության հարցին:
Ըստ Կրեմլի խոսնակի՝ նախագահ Պուտինի աշխատանքը կարելի է համեմատել հրահալոցի հետ: «Ես բազմիցս ասել եմ, որ եթե մենք համամարդկային տեսանկյունից նայենք, Պուտինը չունի տեխնոլոգիական բնույթի արձակուրդային օրեր: Ժամանակի մեծ մասը նա անց է կացնում աշխատելու մեջ: Նախագահի աշխատանքը նման է հրահալոցի, որը հնարավոր չէ հանգցնել: Եթե դե ֆակտո պատասխանելու լինեմ, 31-ը նույնպես աշխատանքային կլինի»,- շեշտել է Պեսկովը: