Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էր Ռիյադը ստանձնում է G20-ի նախագահությունը

Էր Ռիյադը ստանձնում է G20-ի նախագահությունը
01.12.2019 | 21:42

Աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 1-ից ստանձնել է G20-ի նախագահությունը՝ հայտարարելով, որ կենտրոնանալու է «կանանց, երիտասարդների իրավունքների ընդլայնման և մոլորակի, կլիմայի պաշտպանության» վրա: G20-ի նախագահությունը նավթով հարուստ թագավորությանն է փոխանցվել մեկ տարով:

Գագաթաժողովը նախատեսվում է 2020-ի նոյեմբերի 21-22-ին Էր Ռիյադում: Միջազգային իրավապաշտպան կառույցները խստորեն քննադատում են G20-ի նախագահությունը կոշտ ոտնահարումներով հայտնի, մասնավորապես կանանց իրավունքները կոպիտ խախտող երկրին փոխանցելու փաստը: «G20-ի առաջնորդները չպետք է շարունակեն անտեսել թագավորությունում մարդու իրավունքների սարսափելի վիճակը հանուն իրենց շահավետ գործնական կապերի», - հայտարարել է Amnesty International-ը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ