Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը
01.12.2019 | 21:44

Թել Ավիվում մի քանի հազար մարդ է մասնակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային, հաղորդում է DW-ն:
Ակցիայի մասնակիցները եղել են Իսրայելի դրոշներով և պաստառներով, որոնցում Նեթանյահուին «կոռումպացված» են անվանել: Հանրահավաքն անցել է «Հրաժարական տուր, Իսրայելն ավելի կարևոր է» կարգախոսի ներքո: Ակցիային մասնակցել է մոտ հինգ հազար ցուցարար:


Նոյեմբերի 21-ին, Իսրայելի գլխավոր դատախազ Ամինադավա Մանդելբլին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Կառավարության ղեկավարի դեմ քննվում է երեք առանձին գործ՝ կապված խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության հետ:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ