Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռուսաստանը և Բելառուսը միասնական խորհրդարան և կառավարություն կստեղծեն

Ռուսաստանը և Բելառուսը միասնական խորհրդարան և կառավարություն կստեղծեն
01.12.2019 | 21:45

Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ճանապարհային քարտեզները համակարգել` ավելի խոր ինտեգրման համար, բայց միևնույն ժամանակ քննարկում են էներգիայի գների հարցը 2020-ին: Բելառուսը պնդում է իջեցնել գազի գինը:


Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոյի գնահատմամբ՝ «նպատակները հսկայական են, և դրանք չպետք է փոխվեն»: Նախատեսվում է անցնել միասնական հարկային օրենքին և ստեղծել նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաներ: Ինտեգրման ավարտը պետք է լինի միասնական խորհրդարանի և կառավարության ստեղծումը, որին «պարտադիր կատարմամբ կառավարչական որոշակի գործառույթներ» կփոխանցվեն։

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ