Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կպահանջի Թուրքիայի «սադրիչ վարքի» դատապարտումը։
«Ալյանսը չի կարող անտարբեր լինել, երբ մի անդամը բացեիբաց խախտում է միջազգային իրավունքը և բացեիբաց հանդես գալիս մեկ այլ անդամի դեմ»՝ հայտարարել է Միցոտակիսը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համագումարում։