Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Երևանում սպասվում է անձրև, դեկտեմբերի 3-6-ը՝ առանց տեղումների եղանակ։ Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը՝ Գեղարքունիքի մարզի կողմից, կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց: