Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նեթանյահուն կոչ է արել Եվրոպային միանալ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին

Նեթանյահուն կոչ է արել Եվրոպային միանալ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
02.12.2019 | 12:33

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել եվրոպական պետություններին՝ աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին: Նա «ամոթալի» է անվանել ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը շրջանցելը և հայտարարել է, որ «Եվրոպան շտապում է հաճոյանալ Իրանին էլ ավելի մեծ զիջումներով»: Իսրայելի վարչապետի կարծիքով, եվրոպական պետությունները պետք է փոխեն քաղաքականությունը և մեծացնեն Իրանի վրա ճնշումները:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ