Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում
02.12.2019 | 22:01

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտնական այցով կմեկնի Ադրբեջան: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական ջանքերում: Ղարաբաղյան հակամարտության կողմերին աջակցությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Մենք ենթադրում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով ՝ կողմերի միջև երկխոսության միջոցով: Մենք կշարունակենք նպաստել կարգավորմանը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ