Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափածները չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից

Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափածները չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից
02.12.2019 | 22:03

ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է, որ դեկտեմբերի 31-ից հետո չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը տարածվում է օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաների դեպքում՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած որոշակի խումբ անձանց հնարավորություն էր տրված օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով չենթարկվել քրեական պատասխանատվության և կանգնել զինվորական հաշվառման։
ԱԺ կողմից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվում էր: Այդ նպատակով կատարված վերջին օրենսդրական փոփոխությամբ՝ ԱԺ-ի կողմից ընդունված 2019-ի մարտի 6-ին, օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնց 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացել է մինչև 2019-ի մարտի 1-ը, իսկ օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը։


Նկատի ունենալով, որ նշված օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, և երկարաձգելու նոր օրենք չի ընդունվել, ուստի նշված ժամկետի լրանալուց հետո վերոնշյալ կարգն այլևս չի գործելու և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող այդ հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ