Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գործարկվել է «Սիբիրի ուժ» գազատարը

Գործարկվել է «Սիբիրի ուժ» գազատարը
02.12.2019 | 22:03

Այսօր գործարկվել է «Սիբիրի ուժ» գազատարը, որով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազ է մատակարարելու չինացի սպառողներին: Գազատարի գործարկման արարողությանը հեռուստակամրջի միջոցով մասնակցել են Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սի Ձինպինը և Վլադիմիր Պուտինը:


«Այսօր նշանակալի, իրոք պատմական իրադարձություն է ոչ միայն համաշխարհային էներգետիկ շուկայի, այլև նախևառաջ Ռուսաստանի և Չինաստանի համար: Սրանով Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական համագործակցությունը էներգետիկ ոլորտում միանգամայն նոր մակարդակի վրա է հայտնվում»՝ ասել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանում արդյունահանված գազի` Չինաստան արտահանման պայմանագիրը «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթա-գազային ընկերությունը ստորագրել էին 2014-ի մայիսին: Պեկինի և Մոսկվայի պայմանավորվածությունների համաձայն՝ նախատեսվում է չինական շուկա տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել: Պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ