Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը Մադրիդում

Կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը Մադրիդում
02.12.2019 | 22:59

Մադրիդում սկսվել է կլիմայի փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը, որին մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ են մասնակցում: Ծրագրվում էր, որ համաժողովը պետք է կայանա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, սակայն բողոքի գործողությունների պատճառով համաժողովը Չիլիից տեղափոխվեց Իսպանիա: «Մենք այստեղ ենք, որովհետև ՄԱԿ-ի վերջին զեկույցը վկայում է` եթե մենք չփոխենք մեր գործելաոճը, գլոբալ տաքացման վտանգն ավելի քան իրական կլինի: Այն պնդումը, թե երկրագնդի միջին ջերմաստիճանը մինչև 21-րդ դարի ավարտը կարող է աճել 3 աստիճանով, կարելի է ապացուցված համարել»՝ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհի պետությունները պետք է վերջ տան «բնությանը հայտարարված պատերազմին»:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ