Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ուկրաինայի նախագահը կոչ է անում փոփոխել Մինսկի համաձայնագրերը

Ուկրաինայի նախագահը կոչ է անում փոփոխել Մինսկի համաձայնագրերը
02.12.2019 | 23:22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես բացառել է դեկտեմբերի 9-ին «Նորմանդյան ձևաչափով» Փարիզում կայանալիք բանակցությունների տապալման դեպքում Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը:

«Ես, իհարկե, բանակցությունների տապալման դեպքում «պլան Բ» ունեմ, սակայն Դոնբասում նոր հարձակման հնարավորությունը բացառվում է», - նշել է Զելենսկին: Նա հավելել է՝ կցանկանար, որ Մինսկի համաձայնագրերի որոշ դրույթներ ենթարկվեին փոփոխության:
«Դոնբասում նախատեսված ընտրությունները պետք է կազմակերպվեն Ուկրաինայի օրենսդրության հիման վրա: Մեր ցանկությունն է նաև, որ Ռուսաստանի հետ պետական սահմանի` Դոնեցկի և Լուգանսկի հատվածների վերահսկողությունը Կիևին հանձնվի դեռ մինչև ընտրությունները: Մենք, իհարկե, տեղյակ ենք, որ Մինսկի համաձայնագրերը քայլերի փոքր-ինչ այլ հաջորդականություն են ենթադրում: Կարծում եմ, որ հարկավոր է լուծել այս հակասությունը»՝ ասել է Զելենսկին:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ