Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գևորգ Պետրոսյան. ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետևում ՍԴ-ն սեփական կադրերով համալրելու նպատակն է

Գևորգ Պետրոսյան. ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետևում ՍԴ-ն սեփական կադրերով համալրելու նպատակն է
02.12.2019 | 23:23

Երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դիմում էր Վենետիկի հանձնաժողով, ասում էիք՝ «Դրսից տղա է բերում»։ Բա էս ո՞նց է, որ դիմել եք նույն Վենետիկի հանձնաժողով, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ արդարադատության նախարարին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Էս ի՞նչ հաշիվ է։ Այսինքն՝ ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողովով, ուրիշներին չի՞ կարելի։ Եթե կա ՍԴ-ն անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր, բարի եղեք ճշմարտությունը խոստովանել։ Իմ կարծիքն այն է, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետևում կանգնած է կոնկրետ անձանց ՍԴ-ից հեռացնելու և սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու նպատակը։ Այնուհետև նպատակ կա «սղացնելով» վավերացնել ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանագրերը», - ասաց պատգամավորը։


ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ որևէ դատավորի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չկա։ «Մենք խնդիր ունենք լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, մենք դատավորներին տարանջատելու նպատակ չունենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ