Ժողովրդի գրպանի հաշվին իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելը, մեղմ ասած, անկեղծ չէ։ Իշխանությունը սրանով չի լուծում ժողովրդի կամքը, իշխանությունը լուծում է իր քաղաքական խնդիրները, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Եթե այս գործընթացն անձնավորված չէ, ինչո՞ւ չեք սկսում ամբողջ դատական համակարգից», - հետաքրրքվեց պատգամավորը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը հորդորում է վաղ կենսաթոշակի ուղարկելու գործիքակազմը կիրառել հնարավորինս նեղ շրջանակի, ոչ թե ամբողջ դատական համակարգի նկատմամբ։ Ժողովրդի գրպանի հաշվին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին Ռուստամ Բադասյանը ասաց՝ այստեղ ոչ ոք ոչ ոքի լավություն չի անում, սա ուղղակի պատվով հեռանալու գործընթաց է: