Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գևորգ Պետրոսյան. Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում ՍԴ չկա

Գևորգ Պետրոսյան. Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում ՍԴ չկա
02.12.2019 | 23:26

ՍԴ-ն կոնկրետ ո՞ր գործով, ո՞ր որոշումով չի վայելում հանրության վստահությունը, որ ուզում եք ազատվել ՍԴ դատավորներից, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ձեր հովանավորյալ Վահե Գրիգորյանն էր ասում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Էս ո՞ւմ եք եկել, ինչ ասում։ Կարծում եք՝ հիշողություն չունե՞նք, թե հավի հիշողություն ունենք։ Առաջին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ խնդիրը քաղաքական իմաստ ունի», - ասաց նա։


Պետրոսյանի՝ կոնկրետության մասին հարցի կրկնությունը հունից հանեց Գրիգորյանին և լեզվակռիվ սկսվեց: Գևորգ Պետրոսյանը կրկնեց՝ ՍԴ-ում ընդամենը մեկ ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է, և նա, ՍԴ աշխատանքներին չմասնակցելով, աշխատավարձ է ստանում։ «Ձեր թիմակիցն ասում է՝ Հայաստանում ՍԴ չկա, դրա համար էլ նիստերին չեմ մասնակցում։ Բա որ ՍԴ չկա, մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Եվ հետո, որ այդքան ասում եք՝ հարգանք ունեք դատավորների հանդեպ, բա որ էդքան հարգանք ունեիք դատավորների հանդեպ՝ անձամբ հենց Դուք, բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը։ Ու այստեղ աճպարարության տեղ չի»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ