Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արարատի մարզպետը սկսել է պարգևատրումները

Արարատի մարզպետը սկսել է պարգևատրումները
02.12.2019 | 23:33

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նոյեմբերի 11-ի կարգադրությամբ մարզպետարանի 14 աշխատակիցներ պարգևատրվել են՝ 13-ն աշխատավարձի 100 տոկոսի, 1-ը 50 տոկոսի չափով: 2019-ի նոյեմբերին հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել են մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետի տեղակալի օգնականը, մարզպետարանի վարչության պետերը և ներքին աուդիտի բաժնի պետն ու աշխատակիցները:

Աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ