Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմի մասին

Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմի մասին
03.12.2019 | 13:40

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում՝ ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելուն։ «Դատապարտում ենք։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի», - ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ