Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ-ը կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը

ԱՄՆ-ը կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը
03.12.2019 | 13:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար՝ հայտնել է Reuters-ը: Նոյեմբերի 1-ին գործակալությունը տեղեկացրել էր, որ Սպիտակ տունը կասեցրել է ռազմական աջակցությունը Լիբանանին: Նրա տվյալներով՝ Պետդեպարտամենտը որոշման մասին Կոնգրեսին ծանուցել էր առանց նշելու պատճառները: Ինչպես գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ, այդ քայլը կարող էր պայմանավորված լինել Լիբանանում բողոքի ակցիաներով:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ