Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման հարցերը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման հարցերը
04.12.2019 | 13:39

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցության հարցեր՝ կարևորելով պարբերական հանդիպումները համատեղ աշխատանքն ամփոփելու, անելիքները նախանշելու առումով: Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես արդյունավետության բարձրացման գործուն միջոց: Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ